Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը
Հունիսի 24-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ա․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը (մոտ 15 մետր):
Վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետև վերջինիս տեղափոխել են Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: