Բաժիններ՝

«Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում». Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզի գյուղեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 24-ին այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է բնակիչների հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:
Այս բոլոր հարցերը կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:

«Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական: Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս