Ընտանիքը կարանտինի ընթացքում բակում փաբ է կառուցել
Բրիտանացի Քրեբթրիների ընտանիքը կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում գտել է փաբերի կարոտը հաղթահարելու միջոց և իրենց բակում կառուցել է իսկական անգլիական փաբ, գրում է Daily Mail-ը:
Ընտանիքն աշխատանքների համար հրավիրել է Octavia Chic դիզայներական ընկերությանը, որն աշխատանքներն ավարտել է մեկ ամսվա ընթացքում: Փաբը ստացել է «Հարբած խեցգետին» անվանումը:
Մասնագետները մանրակրկիտ աշխատել են դիզայնի վրա, ստացել են անգլիական հին գարեջրատներին հատուկ ոգին:
Ընկերությունը սոցցանցում տեղադրել է պատրաստի փաբի լուսանկարները և ստացել է դրական մեկնաբանություններ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը