««Սիթին» շատ մոտ է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալուն»․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Բերնլիի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ իր մտքերով (5:0):
«Մենք շատ լավ խաղացինք: Մի ամբողջ խաղ, հատկապես սկզբում: Մենք պետք է համբերատար լինեինք և ինքներս մեզ թույլ տայինք դիրքեր գրավել ավելի լավ հարձակվելու և հակահարված տալու համար:
Առաջին և երկրորդ գոլերը մեզ շատ օգնեցին: Մենք շատ մոտ ենք հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալուն:
Ուրախ եմ Ֆոդենի համար: Ես բազմիցս ասել եմ, որ, երբ նա խաղում էր, նա միշտ գործում էր բարձր մակարդակի վրա: Բայց նա 20 տարեկան է, և նա պետք է առաջադիմի: Նա առաջիկա տասնամյակում կլինի կարևոր մարդ այս ակումբի համար: Նա արժանի է դրան»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն երկու մրցաշրջան արգելել էր «Մանչեսթեր Սիթիին» մասնակցել Չեմպիոնների լիգային:
Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) ավարտել է քննարկումները՝ «Մանչեսթեր Սիթիին» ՈՒԵՖԱ-ի եվրոպական մրցումներից բացառելու վերաբերյալ:
Լսումներից հետո, որ տեղի են ունեցել հունիսի 8-ին, բոլոր կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումը:
Բողոքարկման որոշումը կորոշվի հուլիսի առաջին կեսին, ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:
Սիրարփի Աղաբաբյան