Հարցին՝ ո՞ր մարմինը պետք է որոշի՝ նախագծի ընդունումն օրինակա՞ն է, թե՞ ոչ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր ՍԴ, բայց քանի որ այն չի ուղարկվել, արդեն Սահմանադրության խախտում է: «Մնացած հարցի հետ կապված չեմ կարող ասել՝ ով պետք է որոշի՝ այն օրինակա՞ն է, թե՞ ոչ, քանի որ նախագիծը ՍԴ չի ուղարկվել»,- նշեց Վ. Այվազյանը։
Հունիսի 22-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Նրա կարծիքով՝ բավականին ուշացած են այդ ռեֆորմները, և չգիտեն՝ ինչքան արագ և ինչպես է պետք լինելու աշխատել, որպեսզի այդ ավերակը, ինչպես վարչապետն է ասել՝ ինչ-որ կերպ կարողանան վերակառուցել կամ նոր հիմքերի վրա դնել։
«Դուք նայեք՝ քանի օրենք են փոխել. երեկ մի հատ էլ արտահերթ արեցին ու փոխեցին ռեգլամենտը, որն իրենց սրբության սրբոցն է. ինչպե՞ս պետք է աշխատի ԱԺ-ն, դա ռեգլամենտում է գրված, դա փոխեցին: Դա էլ կարող է գալ ՍԴ: Դա սահմանադրական օրենք է և գնալու է հանրապետության նախագահի ստորագրությանը՝ իքս ժամկետում. կստորագրի, չի ստորագրի, կդիմի ՍԴ, ինձ չի հետաքրքրում, ես պրոցեսն եմ ասում: Դրանից հետո նոր ուժի մեջ է մտնելու այն տարբերակը, որ 7 օրվա մեջ ԱԺ նախագահը կստորագրի և կհրապարակի, բայց մինչ այդ՝ նախագահը պետք է դեռ ռեգլամենտի փոփոխությունը ստորագրի»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Խաչատրյանի բացակայությունն էր:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տեսանյութով՝ գրելով․ «Կոտրվի էն ձեռքս, որ ես էս մարդուն գնահատական դրեցի…
Փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։
Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում:
«ԲՀԿ-ն ԼՀԿ-ին արդեն ուղարկել է ստորագրություններն ու հիմքերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք պառլամենտի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել: Բողոքարկողի տեղն էլ Սահմանադրական դատարանն է: Իսկ մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, կարծիք հայտնելու դեպքում պետք է չմասնակցեմ գործի հնարավոր քննությանը»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական Սահմանադրական վերահսկողության: Հիմա ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ, նման նախագիծ չի քննարկել»,- ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին:
Հունիսի 22-ին ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողներին ներկայացրել է նորանշանակ բաժնի պետին։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի վրա։
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան:
Խորհրդարանի իշխող մեծամասնությունը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որոնց՝ առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing:
2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված երեկ Խորհրդարանի կողմից ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Ալվինա Գյուլումյանն ասաց. «ՎՀ-ի խորհրդատվական կարծիքներում էլ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել։ Բայց դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություն են և ամեն կոնկրետ դեպքում դրանք պետք է գնահատվեն։ Ինչպես նաև՝ հնարավոր գործի քննության դեպքում կարող է գնահատվել Սահմանադրական դատարանի կողմից։ Ես այդ նախագծին որևէ գնահատական չեմ տա, ինքս՝ որպես շահագրգռված անձ, կարդացել եմ այդ օրինագիծը և արդեն ընդունված օրենքը, կարծում եմ՝ այն ինձ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոներ եմ զբաղեցրել, դա որևէ նշանակություն չունի, պաշտոնավարում՝ նշանակում է՝ այդ նշանակումով պաշտոնավարել»։
Հունիսի 22-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:
Իրավաբան, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դասական սահմանադրական իրավունքի անհերքելի պահանջներից է, որ Նախագահը (անկախ կառավարման ձևից) լիազորություն ունի օրենսդիր մարմնի՝ օրինաստեղծ գործունեությանը բնորոշ ընթացակարգով (անկախ դրա տարբերակվածության աստիճանից) ընդունած նորմատիվ ակտերը (անկախ տերմիններից կամ այդ ակտերի անվանումից՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ, սահմանադրական օրենք և այլն) ստորագրելու կամ չստորագրելու…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: