Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասնաբար ՍԴ դիմելու կոչերին, գրել է. «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:
Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի եւ Հայաստանի Հանրապետության Սեւան քաղաքների միջեւ հաստատված երկար տարիների համագործակցությունն ու բարեկամությունը ամրապնդվեց եւս մեկ արդյունավետ ձեռնարկով:
Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Նշանակված ժամից մի քանի րոպե ուշացել էր փաստաբան Հրանտ Անանյանը, ու դատավոր Դավիթ Բալայանը փաստաբանի ուշացման պատճառով դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք:
«Դեռ որոշում չունենք, ԲՀԿ մեր գործընկերների հետ էլ առայժմ բանակցություններ են գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Արդյոք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կարձագանքի՞ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը միանալու կոչին՝ 168.am-ը հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանից:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի եւ ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 7 վարակված ապաքինվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը առանց ընդդիմության մասնակցության, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու հապճեպորեն հրավիրեց արտահերթ նիստ՝ լուծելու ՍԴ-ն եւս փաշինյանական դարձնելու ծրագիրը:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես որքան հասկանում եմ, մենք աստիճանաբար անցնում ենք միակուսակցական համակարգի։ Ավելին, մեկ կուսակցության միաձայն քվեարկություններն արդեն զավեշտի են վերածվում։ Դա ուղղակի հակասում է ժողովրդավարության ու բազմակարծության սկզբունքին, ինչը՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 418 նոր դեպք, ապաքինվել է ևս 1013 մարդ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, եւ իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։
Ոնց որ չե՞ք հասկանում, հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ եւ ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, եւ 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի:
Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:
Հունիսի 22-ին, ժամը 23։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի n 650-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:
Հունիսի 22-ին, ժամը 21։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3-րդ շենքի տանիքը:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության կողմից Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը և դրան հետևող քայլերին։
Հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող իր։
Ավստրիայի իշխանությունները լոուքոսթ ավիաընկերությունների կյանքն էականորեն բարդացնող օրենք են ընդունել։