Բաժիններ՝

Ուղևորը գնացքում մոռացել է մի պարկ ոսկի

Շվեյցարիայում փնտրում են մարդու, ով գնացքի վագոնում մոռացել է երեք կիլոգրամանոց ոսկե պարկ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դրա արժեքը գնահատվում է 152 հազար ֆունտ:

Ոսկով լի պարկը հայտնաբերվել է 2019 թվականի հոկտեմբերին: Այս ամբողջ ընթացքում իշխանությունները փորձել են ներքին հետաքննության միջոցով գտնել թանկարժեք մետաղի սեփականատիրոջը: Երբ գործընթացը ձախողվել է, պատմությունը հանրայնացրել են՝ նրան գտնելու համար:

Այն մասին, թե ինչպես պետք է սեփականատերն ապացուցի, որ ոսկին իրեն է պատկանում, չի հաղորդվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս