Ուշադրությո՛ւն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ԱԺ հրավիրած հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե մտածում է՝ ինչպես օգտագործել իր ելույթի եզրափակիչ 10  րոպեն, որպեսզի այն իսկապես լինի օգտակար:

«Ձեր թույլտվությամբ՝ ես հիմա որևէ հարցի չանդրադառնամ, դրանց կանդրադառնամ հընթացս, մանավանդ որ, այդ հաղորդակցության հնարավորությունն ունեմ: Հիմա ուզում եմ 10  րոպեի ընթացքում անել մեկ հայտարարություն, ինչն այս օրերին ՀՀ կառավարության անունից հնչում է ամեն օր: Եվ այսպես՝ ուշադրություն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց վարչապետը և ավելի քան 6 անգամ, այսինքն՝ այնքան, ինչքան հնարավոր էր 10 րոպեի ընթացքում կրկնել նույն կոչը՝ դիմեց բնակչությանը.  պահպանել սահմանված կանոնները՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930