Այսօր ներմուծվել է նոր ինստիտուտ՝ ընդհատակյա, զուռնա-դհոլով հարսանիք. Նիկոլ Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ վստահաբար պնդեց, որ համավարակի հետ կապված պայքարի ամենամեծ խնդիրն այսօր կապված է հուղարկավորությունների ու հոգեհանգիստների հետ, քանի որ այդ արարողությունները Հայաստանում ըստ էության շարունակում են նույն ձևով տեղի ունենալ և դառնալ վարակի աղբյուրներ:
«Ես ֆեյսբուքյան էջում հրապարակել եմ, որ մեկ մարդը մասնակցելով թաղումների՝ վարակն իր հետ տարել է տարբեր տեղեր, որի արդյունքում մեկ գյուղ՝ Ձորագյուղը, փակվեց: Եվ այսօր թաղումները մեր ամենամեծ պրոբլեմն են, ոստիկանության հոգեբանական վիճակն ավելի է խստացնում այս պրոբլեմը: Ոստիկանության հետհեղափոխական ընկճվածությունն ավելի է խորացնում այս պրոբլեմը, 4-5 շերտ մենք պրոբլեմ ունենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ այսօր ներմուծվել է նոր ինստիտուտ՝ ընդհատակյա հարսանիք՝ զուռնա-դհոլով ընդհատակյա հարսանիք, ինչը մեծ խնդիր է, հետևաբար՝ վարքագծային կանոնների փոփոխության խնդիր ունեն բոլորը՝ սկսած իրենից. «Այս առումով ասացի, որ ես էլ եմ վարակվել, որովհետև ինչ-որ բան այնպես չեմ արել, որովհետև ես էլ միջին վիճակագրական քաղաքացի եմ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում