Բաժիններ՝

«Ռեալը» կհամոզի Ռամոսին մնալ թիմում

«Ռեալը» մտադիր է պահպանել թիմի ավագ Սերխիո Ռամոսին:

Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2022 թվականի ամառ:

Իսպանացին նույնպես ցանկանում է շարունակել խաղալ «Ռեալի» կազմում, այնպես որ, խնդիրներ չպետք է առաջանան: Նշվում է, որ կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները:

Միաժամանակ, իսպանական մի շարք պարբերականներ գրում են, որ Ռամոսը վերջնական որոշում չի կայացրել, և մադրիդյան ակումբը պետք է դեռ համոզի նրան։

Այժմ 34-ամյա Ռամոսի պայմանագիրը լրանում է 2021 թվականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930