
Եղվարդ-Աշտարակ մայրուղի. այն կշրջանցի Երևանը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Կառուցենք Հայաստանը նորովի»․ այս նշանաբանի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ՀՀ տարածքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերալ։
Տեսանյութում ներկայացվում են Եղվարդ-Աշտարակ մայրուղու վրա կատարվող աշխատանքները։ Մայրուղին, ամբողջությամբ շրջանցելով Երեւանը, կթեթեւացնի մայրաքաղաքի երթեւեկության ծանրաբեռնվածությունը։