Պարետի նոր որոշումը՝ Իրանի հետ գործող սահմանափակումների վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել իր՝ 2020 թվականի ապրիլի 3-ի «Որոշակի ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների և Պարետի 2020 թվականի մարտի 19-ի N 6 և 2020 թվականի մարտի 22-ի N 12 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31 որոշման 2-րդ և 3-րդ կետերը։

Խոսքը այս կետերի մասին է՝

2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.

ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները:

Տեսանյութեր

Լրահոս