Բաժիններ՝

Ձյուդոիստները վարկանիշային մրցաշարերը կվերսկսեն պանդեմիայի նվազ վտանգավոր փուլում

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան միջազգային և վարկանիշային մրցաշարերը կվերսկսի կորոնավիրուսի պանդեմիայի նվազ վտանգավոր շրջանում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը` մեջբերելով միջազգային ֆեդերացիայի նամակը ազգային ֆեդերացիաներին.

«Մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը։ Նախատեսում ենք գործընթացը սկսել սեպտեմբերին: Հուսանք, որ այդ ժամանակ առողջապահական ճգնաժամն այլևս չի ազդի ճանապարհորդության և աշխատանքային պայմանների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930