Ուղեղի 6 հնարքներ, որոնք ստիպում են ձեզ գիրանալ

«Ավելի քիչ ուտել, ավելի շատ շարժվել» բանաձևը կարող է չգործել, եթե հաշվի չառնեք մարմնի նուրբ պարամետրերը:

1․ Ցածր ինքնագնահատական

Սեփական անձի և մարմնի նկատմամբ շատ խիստ լինելը ազդում է հոգեվիճակի և գոտկատեղի չափսերի վրա։
Քաշի կորստի արդյունաբերության ներկայացուցիչները գումար են վաստակում՝ ստիպելով մարդկանց իրենց վատ զգալ և չափից դուրս քննադատել իրենց մարմինները: Արդյունքում, անձը գումար է ծախսում հաբերի, քաշի կորստի համար նախատեսված ապրանքների վրա, գնում է սննդի չափորոշիչներ, որոնք չեն գործում:

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ ձախողման մեջ իրենց են մեղադրում և ոչ թե շառլատաններին։ Նրանք սկսում են իրենց ավելի վատ զգալ, թևաթափ են լինում և դադարում են սահմանափակել իրենց սննդի հարցում: Եվ հետո նորից ապրանքներ են գնում քաշի կորստի համար: Բայց դա հղի է «yo-yo էֆեկտով», երբ սննդի խիստ սահմանափակումներից հետո մարդ ավելի շատ քաշ է հավաքում, քան կորցնում։

Կարդացեք նաև

Ինչպես պայքարել

Ինքներդ ձեր նկատմամբ ավելի խիստ չդառնալու ամենահեշտ ձևը հոգեբանի հետ աշխատելն է: Մասնագետի հետ աշխատելը կդյուրացնի կյանքը: Գոյություն ունի նաև պլան B. աշխատող ձևերին դիմելը: Օրինակ ՝ սկսեք կալորիաներ հաշվել: Ճիշտ է, կա նրբերանգ: Ոչ վստահ մարդը երբեք չի բավարարվի ձեռք բերվածով և դա կարող է առաջցնել անորեքսիա:

2․ Շատ սնվել՝ էմոցիաների պատճառով

Սնունդը տալիս է հարմարավետության զգացողություն, հատկապես եթե այն յուղոտ է կամ քաղցր: Հետևաբար, ցանկացած անհասկանալի իրավիճակում շատերի համար սովորական է փնտրել, թե ինչ ուտել: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս հուզական ուտելու վարքի ընկալումները: Քոլեջի ուսանողների որակական ուսումնասիրությամբ` կանայք ավելի հաճախ են սթրեսի ենթարկվում, մինչդեռ տղամարդիկ փորձում են ձանձրույթը փոխարինել սննդով:

Արդյունքում ՝ դուք շատ եք ուտում, և այն լրացուցիչ կալորիաները, որոնք պահանջում է ուղեղը, և ոչ թե մարմինը, վերածվում են ճարպի:

Ինչպես պայքարել

Եթե հակված եք շատ ուտել զգացմունքների պատճառով, սկսեք պահել սննդի օրագիր: Եվ դրա մեջ գրեք ոչ միայն այն, ինչ կերել եք, այլև գրեք, թե ինչու եք կերել: Օրինակ ՝ լանչի համար սենդվիչ պատրաստեցի, քանի որ սոված էի:

3․ Դեպրեսիա

Գիտնականները ասում են, որ կա ուղիղ կապ դեպրեսիայի և քաշի բարձրացման միջև: Սահմանվել է, որ այս խանգարումը այն գործոններից մեկն է, որով ապագայում մարդը կարող է կանխատեսել ճարպակալում: Հետադարձ կապ նույնպես նկատվում է․ ճարպակալմամբ մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիայի:

Ինչպես պայքարել

Դեպրեսիան ոչ միայն տրամադրության հետ կապված խնդիր է, այլև լուրջ հոգեբանական խնդիր, ուստի հարկավոր է խորհրդակցել հոգեբանի հետ:

4․ Շատ խիստ մոտեցում նիհարելուն

Դուք սկսել եք կալորիաներ հաշվել, գնալ մարզադահլիճ և ներդնել բանակային կարգապահություն: Այդպիսի խիստ մոտեցումը չի կարող բերել ցանկալի արդյունքների: Եթե շատ քիչ եք ուտում, կամ մարզվելը չափազանց սպառիչ է, ուղեղը կկանխի քաշի կորուստը:

Բացի այդ, խիստ սահմանափակումները հանգեցնում են սննդի մոլուցքի, ինչը ձեզ ստիպում է փոփոխություններ կատարել սննդակարգում և տանջվել։

Ինչպես պայքարել

Մի վազեք արագ արդյունքների հետևից: Ընտրեք հավասարակշռված դիետա և սպորտային ծրագիր, որոնք ձեզ ավելի ուժեղ և ուրախ են դարձնում, քան բանակային ռեժիմը։

5․ Սխալ մոտեցում սնունդին

Առողջ մարմինների տերերը, որոնք գումար են վաստակում սոցիալական ցանցերի միջոցով, վաճառելով քաշի կորստի ծրագրեր, հաճախ հորդորում են դադարել ընկալել սնունդը՝ որպես հաճույք և վերաբերվել դրան վառելիքի պես: Խնդիրն այն է, որ դուք մեքենա չեք: Եվ համի զգացումը պատահականորեն չեն տրվում ձեզ:

Եթե ձեզ ասեն, որ, օրինակ, ավելի շատ հավի կրծամիս ուտեք, բայց դուք ատում եք դա, կարող եք միայն կռահել, թե որքան արագ է այս սննդային ռազմավարությունը կհոգնեցնի ձեզ:

Ինչպես պայքարել

Շատ ավելի հեշտ է անցնել առողջ սննդակարգի՝ հաշվի առնելով գաստրոնոմիական նախասիրությունները: Բայց դուք պետք է ինքներդ կառուցեք մենյուն: Թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ ոք ավելի լավ չգիտի ձեր նախասիրությունները, քան հենց դուք։

6․ Ընդունել սնունդը՝ որպես պարգևատրում

Սնունդը ինքնին բնության կողմից տրվող պարգև է: Ուտելը առաջացնում է դոպամինի արտադրություն, որն ակտիվացնում է ուղեղի հաճույքի կենտրոնները: Եթե դուք ձեզ պարգևատրում եք սննդով՝ հաջողության հասնելու համար, հաճույքներն էլ ավելի են ուժեղանում: Արդյունքում, սերտ կապ է ձևավորվում սննդի և հաճելի զգացումների միջև, ինչը ձեզ ստիպում է ուտել, նույնիսկ եթե ախորժակ չկա:

Ինչպես պայքարել

Մոտեցեք հարցին գիտակցաբար և յուրաքանչյուր կերակուրից առաջ հարցրեք ինքներդ ձեզ՝ սովա՞ծ եք, թե՞ այլ դրդապատճառներ ունեք: Եվ անցեք մեկ այլ պարգևատրման համակարգի: Օրինակ՝ հաջողությամբ ավարտված նախագծից հետո գնացեք զբոսանքի:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս