Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374:
Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ Արտյոմ Սարիբեկյանը՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը, թե ինչքանո՞վ է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպ Վեցերորդին՝ Իսպանիայում համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:
Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, բա «Задержка-ն ինչո՞ւմ ա»:
Մայիսի 29֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 67 քաղաքացի:
Պետք չէ մեծախոսել, պարոն Նախագահ, ժողովրդի միասնականության, հաշտեցման մասին: Այն, ինչ Դուք անում ենք, այդ հասկացողությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա:
«Ինչքա՞ն կարելի է օժանդակ մարմիններ ստեղծել ՝ անհասկանալի հիմքերով, թե՝ պիտի ուսումնասիրեն: Բա 30 տարի հասարակությունն ի՞նչ էր անում. ուսումնասիրում էր, դատապարտում էր, դիմում էր, դրանց մի մասն արդյունավետ էր, մյուսները՝ ոչ: Խնդրեմ՝ թող այդ նյութերն ուսումնասիրեն պատկան մարմինները»
Մայիսի 28-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունը վայել չէ քաղաքական գործչին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:
Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում:
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ:
Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարցերով խորհրդական: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։
Մայիսի 28-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-ինչ պատճառներով ու հանգամանքներից ելնելով բանակում չծառայելն այլ բան է, բայց բանակից աբիժնիկ մնալը լրիվ այլ բան է։ Բանակի երես չտեսած, զինվորի կյանքով չապրածը գալիս ու փորձում է քեզ բանակի մասին, զինվորի, սպայի կյանքի մասին իր դուրս տվածի ճշտությունը ապացուցել, ու քիչ է մնում վզից բռնես ու տանես կանգնեցնես առաջնագիծ ու ասես՝ դե խոսա․․․
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցուցանիշները գրանցվել էին մայիսի 24-ին՝ 452 դեպք, և մայիսի 27-ին՝ 442 դեպք:
Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չէ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը, ո՞ւմ են սպասում և այլևս ո՞ւմ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրին առողջապահական, շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով:
«Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։