Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք խաղալ այնպես, որ անցնենք առաջ։ «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել»․ Վալվերդե

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին։

Մարզումները սկսելու մասին

«Դու պետք է լինես պրոֆեսիոնալ, ճիշտ ուտես և ինքդ քո մասին հոգ տանես: Մենք սա միասին կհաղթահարենք։ Խոսքը ոչ միայն թիմի, այլ ամբողջ երկրի մասին է: Մենք պետք է աջակցենք միմյանց և առաջ շարժվենք նոր եռանդով:

Մենք պետք է շատ աշխատենք և աջակցենք միմյանց, որպեսզի պատրաստ լինենք սկսել այն ժամանակ, երբ հանդիպումները վերսկսվեն:

Տղաներին նորից տեսնելն ուրախություն է: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք նորից գալ մեր բազա, զրուցել միմյանց հետ և մարզվել»:

Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին

«Մենք ցանկություն ունենք վերադառնալ և խաղալ այնպես, որ ավելի առաջ գնանք: «Ռեալի» կազմում հաղթելու ցանկությունը միշտ առկա է: Մենք պատրաստ ենք պայքարել ամեն ինչի համար։ «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել»։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում «Ռեալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (1:2): Պատասխան հանդիպումը կարող է կայանալ օգոստոսին՝ դատարկ մարզադաշտերում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս