Բաժիններ՝

Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք է ստացել

Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն:

Իբրահիմովիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը մկանների հետ կապված վնասվածքի պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը: «Միլան»-ում մտավախություն ունեն, որ նա խաղադաշտ կվերադառնա բավականին ուշ:

Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031