Բաժիններ՝

Ոնց որ գործերը «դբա լավն» են գնում․Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներին խոստացել են երեք ամսվա ընթացքում տալ վերջնահաշվարկը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին մոտ 200 աշխատակիցները հուսով են, որ իրենց պահանջը շուտով կկատարվի, և մի քանի ամսվա պայքարից հետո կստանան մեկ ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը։

«Ոնց որ գործերը «դբա լավն» են գնում, տեսնենք։ Գործարանը լուծարման է գնում, և ըստ տվյալների՝ 60 թե 90 օրվա ընթացքում մեզ պետք է վճարեն։ Մեզ՝ մոտ 100 հոգու, խոստացել են այլ հիմնարկում և այլ ոլորտում աշխատանքի տեղավորել, որ գոնե աշխատանք ունենանք։ Գործարանի տնօրենի խոսքով՝ երեք ամսվա ընթացքում պետք է, որ վճարեն մեզ։ Կարելի է ասել՝ խառը վիճակ է։ Հույս ունենք, որ լավ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները։

«Գոնե որ սկսենք աշխատել՝ խանութների պարտքերը կվճարենք, թե չէ՝ պարտքերի տետրն արդեն սևագիր է դարձել»,- կատակեցին ալավերդցիները։

Հիշեցնենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս