Աշխարհում գրանցվել է կորոնավիրով վարակվածության նոր դեպքերի ռեկորդային քանակ. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ են ստացվել 106 հազար հիվանդացության դեպքի մասին տվյալներ, ինչը օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այդ դեպքերի երկու երրորդը գրանցվել է 4 պետությունում»,-նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031