
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը «Ադեկվատ»-ի անդամների զանգերի հիման վրա մեկնել են ՀՀ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվատ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: