Բաժիններ՝

Թուրքիայի երիտասարդների 62 տոկոսը ցանկանում է ապրել արտերկրում

Թուրքիայում կատարված սոցհետազոտության համաձայն՝ երկրի երիտասարդ բնակչության մեծ մասը ցանկանում է մեկնել արտասահման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

12 քաղաքում բնակվող 15-25 տարեկան 600 երիտասարդների հետ անցկացված հարցումների մասնակիցների 61․7 տոկոսը եղել են ուսանողներ, 19 տոկոսը՝ աշխատողներ։ Հարցվածների 9 տոկոսը հայտնել է, որ ուսումնառությունն ավարտել է և աշխատանք է փնտրում, իսկ 7․3 տոկոսն արդեն դադարեցրել է աշխատանքի ապարդյուն որոնումները։

Հարցման մասնակիցների 70 տոկոսը նշել է, որ դեռևս չի կարողացել հասնել ֆինանսական անկախության։ Նրանց 62․5 տոկոսը հայտնել է, որ հնարավորության դեպքում բնակություն կհաստատեր որևէ այլ երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031