Հայտնի է կարանտինի ընթացքում մարդկանց ամենից շատ երջանկացնող հոբբին
Ամերիկյան Փրինսթոնի համալսարանի գիտնականներն անվանել են այն հոբբին, որը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում կարանտինի ժամանակ, որն առաջացել է կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Ըստ մասնագետների՝ դա տնային այգեգործությունն է, գրում է Science Direct-ը:
Մասնագետներն ԱՄՆ-ի 370 բնակիչների շրջանում հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, թե ինչպես են ամենօրյա գործերը, ինչպիսիք են գնումները, զբոսնելը, հասարակական տրանսպորտով երթևեկությունը, հոբբիներն ազդում նրանց տրամադրության վրա:
Դիտարկումների ընթացքում պարզվել է, որ ուսումնասիրության որոշ մասնակիցներ շաբաթվա ընթացքում շուրջ երկու ժամ զբաղվում են այգեգործությամբ: Եվ պարզվել է, որ այդ մարդիկ ունեն երջանկության ամենաբարձր մակարդակը, և հենց նրանք են, ովքեր ավելի հաճախ են զգում բավարարվածություն, երջանկություն և ունեն ինքնագնահատականի բարձր զգացում, ի տարբերություն այլ հոբբիներ ունեցող մարդկանց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը