
Բժիշկներն աղջկա ստամոքսից երկու կիլոգրամ մազ են հեռացրել

Սաուդյան Արաբիայի բնակչուհու ստամոքսից վիրաբույժները վիրահատության ընթացքում երկու կիլոգրամ մազ են հանել: Պացիենտը մի քանի տարի ցավեր է ունեցել, մինչև որոշել է դիմել բժշկի, Korrespondent-ի հաղորդմամբ՝ գրել է Okaz-ը:
20-ամյա աղջիկը բժշկական հետազոտություն է անցել, որի ընթացքում պարզվել է, որ նրա ստամոքսում օտար մարմին կա:
Պացիենտին շտապ վիրահատել են և հեռացրել են երկու կիլոգրամ մազ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը