Նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով ՀՀ են ուղարկվել ևս 27 փորձանմուշ. ՏՇ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ:

Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/142390057401783

Տեսանյութեր

Լրահոս