
«Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիրա Դուֆկովան:
«Երկուշաբթի օրվանից վերսկսվում են կանոնավոր թռիչքները Պրահան Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի հետ կապող ուղղություններով: Մայիսի 21-ից մենք կրկին կթռչենք Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ»,-ասել է նա: Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղևորները և օդանավի անձնակազմը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Ինքնաթիռ մտնելուց և դուրս գալուց պարտադիր պետք է պահեն սոցիալական հեռավորություն:
Թե երբ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Պրահայից դեպի ռուսական քաղաքների ուղղությամբ, դեռ հայտնի չէ: