«Նիկոլ, ավելի էժան առաջարկ ունեմ՝ այսուհետ շրջիկ պատարագների համար քահանա պատվիրի wildberries-ից՝ առավել էժան կնստի՝ 4900 դրամ». Նաիրա Զոհաբյան

Նաիրա Զոհրաբանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Եվ այսպես, Նիկոլին չի հաջողվել Շիրակի թեմում պեղել քահանա, ով կհամաձայներ վաղը ՔՊ-ի եւ շրջիկ «հավատացյալների» համար պատարագ անցկացնել ու քահանային իմպորտ են արել, ներկրել են դրսից։

Նիկոլի համար վաղը Գյումրիում պատարագ կմատուցի Նավասարդ Կճոյանի, հանրությանն առավել հայտնի Բենթլի Սամոյի թեմի քահանա Արարատ Օրդոյանը։

Նիկոլ, ավելի էժան առաջարկ ունեմ՝ այսուհետ շրջիկ պատարագների համար քահանա պատվիրի wildberries-ից՝ առավել էժան կնստի՝ 4 հազար 900 դրամ։ Հիմա էլ լավ ակցիա է։ Չնայած, երեւի ճիշտ ես՝ շրջիկ քահանա աշխատողը հաստատ ավելի էժան է նստել։

Так держать».

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031