
Երևանում ծառը կոտրվել և ընկել է` վնասելով տան տանիքը, գերեզմանատան պարիսպը

Մայիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել և ընկել է տներից մեկի տանիքի վրա, ինչի հետևանքով վնասվել է տանիքից՝ մոտ 3 քմ հատված, գերեզմանատան պարիսպը՝ մոտ 4.5 քմ և կից տաղավարը:
Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա։ Փրկարարները օգնել են ծառը հեռացնել տանիքից: