Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «իմունային անձնագրերի» թողարկմանը դեմ է հանդես գալիս՝ նշելով, որ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսի հակամարմինները կայուն իմունային համակարգ են ապահովում հետագայում չվարակվելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության էջում հրապարակված հատարարությանը։
Ապրիլի 25-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով վնասվել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մի քանի տների տանիքներ. անհրաժեշտ է օգնություն։
Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:
Բելառուսի Հանրապետությունում առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոփոխել սահմանադրությունը:
Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին:
2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։
ՀՀ Ազգայի անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։
Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին:
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, ուղեկցել են Ծիծեռնակաբերդի բարձունք։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Հայկ Մամիջանյանն է:
Յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նորից սկսվում է հատուցման ժամանակահատվածը:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը: 168.am-ին փոխանցեց փաստաբանը:
Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահ Մարտին Լեմանը բանավոր ուղերձ է հղել հայ ժողովրդին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2019թ. սեպտեմբերի 23-ին կատարած գրառումը՝ գրելով. «Անցած տարվա սեմտեմբերին էի սա գրել: Փաստորեն նա, իրոք, 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնում է:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեսաուղերձով շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։
Երեկվանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էր ապրիլի 23-ին:
Ապրիլի 22-ին Եվրոպական Հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջարկվում է 3 միլրիարդ եվրոյի չափով մակրո-տնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշմամբ կավելացվի պետական կառավարման համակարգի աշխատողների թիվը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Արցախ: Համապատասխան որոշում է ստորագրել Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներ 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը և 28-ամյա Արտակ Բաբայանը տեղում մահացել են:
Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում, իսկ ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։