
Ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով վնասվել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մի քանի տների տանիքներ

Ապրիլի 25-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով վնասվել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մի քանի տների տանիքներ. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Ահարոնի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ), Թանգյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (60 քմ) և ավտոտնակի (մոտ 20քմ) տանիքները, 16-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքը (մոտ 70քմ):