Բաժիններ՝

Կրակոցներ` Երևանում. Ոստիկանությունը հաստատում է

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ այսօր` ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում, իսկ ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

168.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին լուրը՝ տեղեկացնելով.

«Ապրիլի 25-ին` ժամը 1.20-ին,  ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչ երկու տղամարդ։ Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու»:

Տեղեկացրին նաև, որ նշանակվել են դատաբժշկական փորձաննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս