Բաժիններ՝

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության առիթով

Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահ Մարտին Լեմանը բանավոր ուղերձ է հղել հայ ժողովրդին։ Լեմանն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ այս տարի Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները հնարավոր չեղավ իրականացնել՝ բոլորին հայտնի արտակարգ իրավիճակի պատճառով։ Իր ուղերձում պարոն Լեման հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի 55-րդ տարեդարձը, որը միջազգային ասպարեզում առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս