«Ժամ առաջ միանալ համախմբման դաշինքի շուրջ, պահանջել ԱԺ արտահերթ ընտրություններ և ձևավորել համերաշխ Աժ և ազգային փրկության կառավարություն». «ԿԱՄՔ»
Սիրելի Հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը վերքաղաքական հասարակական շարժում է, որի նպատակն է հայկական արժեքների պաշտպանությունը և մեր երկիրը ներկա իրավիճակից դուրս բերելը:
Նկատի ունենալով Վարչապետ Ն. Փաշինյանի վարչակարգի բացարձակ ձախողման փաստը, և այդ պայմաններում հակաժողովրդական հին ուժերի վերարտադրման վտանգը, մենք առողջ և հայրենասեր քաղաքական անհատներից և ուժերից ակնկալում ենք տուրք չտալ պառակտվածության ու հալածանքների սպառնալիքին, և ժողովրդի և պետության համար այս իրավիճակում չկրել ամոթի խառանը, անմիջապես դուրս գալ քաղաքական դաշտից և կամ զորաշարժվել՝ մեկ, միասնական, կոնսենսուսային ազգային ծրագրի ուղղությամբ:
Քաղաքական այս հանգրվանին, մեր համար չկան սևեր կամ սպիտակներ, չկան հներ և նորեր, լևոնականներ, ռոբերտականներ, սերժականներ, նիկոլականներ. կան հայրենասեր մարդիկ և կան հայրենազուրկ մարդիկ:
Մենք հրավիրում ենք բոլոր հայրենասեր շրջանակներին, ժամ առաջ միանալ համախմբման դաշինքի շուրջ, պահանջել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և ձևավորել համերաշխ Աժ և ազգային փրկության կառավարություն:
Ծանոթացեք մեր Համահայկական Զորաշարժի մանիֆեստին՝ այստեղ.
Սիրելի Հայրենակիցներ,Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը վերքաղաքական հասարակական…
Gepostet von ԿԱՄՔ • KAMQ am Donnerstag, 16. April 2020