
Մեղրաձոր գյուղում հրդեհի հետևանքով խոզեր են սատկել

Ապրիլի 13-ին, ժամը 14:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել՝ 2 խոզ:
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 90 խոզ: