
Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։
Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։
86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/670445430458054/?type=3&theater