
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ:
«Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: