Բաժիններ՝

«Բարսելոնան» կվաճառի Դեմբելեին միայն շատ մեծ գումարի դիմաց

«Բարսելոնան» չի ցանկանում մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել կիսապաշտպան Ուսման Դեմբելեից, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ բժիշկներն ու թիմի մարզչական շտաբը լավատեսորեն են վերաբերվում ֆրանսիացու՝ շարքեր վերադառնալուն, և կարծում են, որ կիսապաշտպանն ակումբում կարևոր խաղացող է, երբ ամբողջովին առողջ է:

Միայն ֆինանսների հետ կապված խնդիրները կարող են ստիպել «Բարսելոնային» վաճառել խաղացողին: Եթե կատալոնացիները որոշեն դիմել նման քայլի, ապա ֆուտբոլիստը կվաճառվի միայն շատ մեծ գումարի դիմաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս