
«Արսենալ»-ի և «Ռոմա»-ի բանակցությունները Մխիթարյանի տեղափոխության շուրջ փակուղի են մտել

Լոնդոնի «Արսենալ»-ի և իտալական «Ռոմա»-ի բանակցությունները Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ փակուղի են մտել:
Այս մասին գրում է Fool Daily Mail-ը: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 10 միլիոն եվրո, սակայն «Արսենալ»-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն: Իտալական ակումբը պատրաստ չէ այդքան գումարով ձեռք բերել Մխիթարյանին: