Բաժիններ՝

«Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկուսացված է ողջ աշխարհը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ մարդկանց առաջարկելով աղոթել ԶԼՄ այն աշխատակիցների համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են ամբողջությամբ մեկուսացված չզգալ իրենց:

«Եկեք բոլորս միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, ովքեր շարունակում են աշխատել՝ շփվելու և մեզ տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջապես մեկուսացված չլինեն, և նրանց համար, ովքեր կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում»,- ասված է Հռոմի պապի թվիթերյան գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս