Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով:
168.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դատարանը վարույթ չէր ընդունել և վերադարձրել էր հայցվորին՝ թերի լինելու պատճառով:
Երբ ես խոսում եմ արտակարգ դրության ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակների և պետության ստանձնած պարտավորությունների հարցի մասին, ենթադրում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է արդեն ունենա վերլուծություն մասին, թե տնտեսության որ հատվածներն են խոցված: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ մեկուսացման և ինքնամեկուսացման վերաբերյալ իրենց անհամաձայնությունը կառավարության հետ այն է, որ կառավարությունը գտնում է՝ այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն՝ հղում կատարելով կառավարության որոշմանը, մինչդեռ, ըստ պատգամավորի՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները կարող են և պետք է սահմանվեն բացառապես օրենքով.
Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չենք հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ թեև իրենց ներկայացրած առաջարկների մեծ մասը հաշվի է առնվել կառավարության կողմից, սակայն, կատարված որոշ լրացումների հետ անվերապահ համաձայնել չեն կարող.
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ԶԼՄ սահմանափակումների մասով ի՞նչ փոփոխություններ են եղել ներկայացված նախագծում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։
Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին:
Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը ՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով: Վարկերի տրամադրման և սպասարկման, մասնավորապես նոր վարկերի տրամադրման սահմանափակումներ չկան: Բանկային ծառայությունները, այդ թվում վարկերի տրամադրումը, հասանելի են ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար տարբերակով՝ բանկի բջջային հավելվածի միջոցով:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել՝ ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 339 հազար 530 է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավեկանգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 03.00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկայն և Գ-1 թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն ՀՀ դրամը/պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։
Մարտի 22-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է գազի արտահոսք:
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար:
Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ: Տեսանյութում ներկայացված է, թե Պաշտպանը կամ իր ներկայացուցիչը ինչ հաստատություններ կարող է այցելել և ինչ գործողություններ ձեռնարկել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան հնարավոր է, որ հետաձգվի:
Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ նախագահները հայտարարություն են տարածել։
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախի իշխանություններին կոչ անելով հետաձգել մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունը:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:
Մարտի 23-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից: