Պատահար Աշխատանքի հրապարակում

Մարտի 22-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ռուբեն Ն., ծնված 1965 թ.) և «BMW» (վարորդ՝ Աշոտ Ա., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031