
Կանադան իր մարզիկներին չի ուղարկի Տոկիո

Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին:
Այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: «Չնայած Խաղերի հետաձգման հետ կապված հնարավոր դժվարություններին, չկա առավել կարևոր բան, քան մարզիկների առողջությունն է»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ առաջիկա 4 շաբաթում վերջնական որոշում կկայացնի Խաղերի հնարավոր հետաձգման հետ կապված: