Բաժիններ՝

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին երգիչը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Բարոյական պարտքս եմ համարում տեղեկացնել, որ հանձնել եմ կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել: Այժմ և՛ ես, և՛ ընտանիքիս անդամները մեզ լավ ենք զգում:

Բոլորիդ խնդրում եմ հնարավորինս ուշադիր ու զգույշ լինել: Հետևե՛ք հիգիենայի բոլոր կանոններին և հաճախ լվացեք ձեռքերը, որոշակի հեռավորություն պահպանեք մարդկանցից, արեք ամեն հնարավորը, որպեսզի վիրուսը լայն տարածում չգտնի: Նախ և առաջ մնացեք տանը, եթե կարող եք: Միասին մենք ի զորու ենք պայքարել այս վիրուսի դեմ և կանգնեցնել համաշխարհային ճգնաժամը»,-նշել է Դոմինգոն:

Տենորը հույս է հայտնել, որ շուտով վերադառնալ բնականոն կյանքին և ևս մեկ անգամ հորդորել է հետևել վիրուսի դեմ պայքարի բոլոր սկզբունքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս