ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:
Կան տարբեր պլաններ, որոնք անընդհատ կարող են փոփոխվել. մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին և մոտենում են երրորդ փուլին: Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետագա քայլերին և արտակարգ դրության հնարավոր երկարացման հարցին:
ԱԺ-ն այսօր դարձյալ արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում ընգրկված են նույն հարցերը, ինչ առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ընդգրկված հարցերից առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերին է վերաբերում, որն այսօր չէր ընդունվել ԱԺ կողմից։
Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:
Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի: Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է: Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործըկներային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը, բնականաբար, չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին, և ավելի քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին ևս, և, ընդհանրապես, հայ ժողովրդին:
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով վերը նշված նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արած դիտարկմանը՝ շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին այնքան զբաղված պետք է լիներ, որ ժամանակ չունենար անգամ ուղիղ եթերներ մտնելու, սակայն նա շարունակում է իր ուղիղ եթերները, որոնք, սակայն, իր վրա որևէ էական ազդեցություն չեն թողնում:
ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
Քաղաքական մեծամասնությունը, Աժ ղեկավարությունը խախտում են պառլամենտարիզմի բոլոր կանոնները. Մարուքյան
Եթե մարդիկ հույս ունեն, որ վարչական ակտերի գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետև իրականացվելու են վարչական վարույթներ և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտողների տուգանքի գումարներն այժմ գանձվելո՞ւ են, թե՞ հետաձգվելուն են այս փուլում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը, նշելով, որ ԱԺ իշխող խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել ԿԲ նախագահի պաշտոնում, հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները, փորձը, նաև հաշվի են առելայն բոլոր պատգամավորների կարծիքները, որոնք տնտեսագետ են և այդ ոլորտում գործունեություն են ծավալել:
Մարտի 31-ին, ժամը 13:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 802 հազարը:
Ֆեյսբուքի իր էջում` ուղիղ եթերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։
2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել:
«Ցավոք, այս նախագիծն այսօր ԱԺ-ն չընդունեց, բայց այժմ փնտրվում է եղանակ՝ տվյալ նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու համար: Դրա իմաստը հետևյալն էր, տեսեք, թե հիմա մենք ինչ ենք անում, երբ քաղաքացու մոտ արձանագրվում է կորոնավիրուսի դրական դեպք, մենք փորձում ենք հասկանալ, թե նա որտեղի՞ց է վարակվել կամ վարակված անձն ո՞ւմ հետ է շփվել և այս երկու կատեգորիաների մարդկանց մեկուսացնում ենք հետագայում վիրուսի տարածումը կանխելու համար:
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են Մալաթիայում քաղաքացի Տիգրան Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց՝ Հայաստանը ցանկություն է հայտնել սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել:
Որքանո՞վ են արդյունավետ կառավարության քայլերը կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ. Արման Բադալյան. ՈՒՂՒՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով ստիպված են ևս 10 օրով երկարաձգել հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը:
Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից ԱՀ Նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը։
Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում տեղակայված 1/24 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 450 ընտրող: