Բաժիններ՝

«Ապրիլի կեսերից մայիսի սկիզբ ամբողջապես կվերադառնանք մեր բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել». Ավինյան

Կան տարբեր պլաններ, որոնք անընդհատ կարող են փոփոխվել. մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին և մոտենում են երրորդ փուլին: Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետագա քայլերին և արտակարգ դրության հնարավոր երկարացման հարցին:

«Մոտենում ենք գործողությունների երրորդ փուլին, որն ամենախիստ շրջանն է լինելու: Այս ընթացքում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, ինչպես նաև` տնտեսական գործունեության: Տարբեր տնտեսվարողների, որոնք պետք է աշխատեն, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ, ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները և կիրառելու ենք տարբեր տույժեր, տուգանքներ: Հաջորդ փուլը, որը նախատեսվում է, որ հնարավոր է ապրիլի 14-ից հետո լինի, հույս ունենք այնքան արդյունավետ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: Այդ գործիքներն արդեն իսկ առկա են և մենք սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը, որպեսզի կարողանանք արդյունավետ հայտնաբերել  հավանական  շփում ունեցած անձանց շրջանակը րոպեների ընթացքում, երկրորդ` արդյունավետ հետևենք ինքնամեկուսացման կանոնի խստագույն պահպանմանը»,-նշեց պարետը` շեշտելով, որ վարակված անձի հետ շփում ունեցածը պոտենցիալ վարակակիր է, եթե անգամ ախտանշաններ չունի:

«Մենք ունենք մի հավելված, որ ինքնամեկուսացված մարդուն  SMS-հաղորդագրություն է գալու, որը պարունակելու է հղում, ինչը սեղմելով անձը պիտի հաստատի, որ դա ինքն է: Այսինքն` դեմքը ճանաչելու մի գործիք կա, որը սմարթֆոնով մարդը կարող է ապահովել, ինչպես նաև` տեղադիրքը մարդու ուղարկվելու է համակարգին: Սա գործիքներից մեկն է, երբ պիտի մենք խստագույնս պահպանենք ինքնամեկուսացման ռեժիմը»,- մանրամասնեց Ավինյանը` հույս հայտնելով, որ չորրորդ փուլում, երբ քիչ-քիչ սահմանափակումները կհանվեն` ապրիլի կեսերից-մայիսի սկիզբ ամբողջապես կվերադառնանք մեր բնականոն կյանքին, եթե, իհարկե, շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանան իդեալական իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս