ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվերայստարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, Բանկը որոշեց ժամանակացույցիցշուտտրամադրել մոտ 100,000 հաճախորդների կենսաթոշակները:
Բանկըվերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Եղե՛ք առողջ,
Ձեր՝ ՎՏԲ-ՀայաստանԲանկ