Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբի հետ ուզում է կնքել 5 տարվա պայմանագիր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել:
Արդարադատության նախկին նախարատ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է վաղը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ:
Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու:
Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքի մասին, այդ թվում` ԱՄՆ Անվտանգության խորհրդում ծախսած գումարների` իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ստեփանակերտի տարածքային բաժնում 2019 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամուսնության գրանցման նպատակով դիմում է ներկայացրել հանրապետությունում ապրող շուրջ 40 քաղաքացի. որոշ ժամանակ անց դիմումները հետ են վերցվել:
Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից մեկը կարող է չկայանալ 2020 թվականին:
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով:
Աշխարհում տիրող իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանին նոր վիպակ գրել:
Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից:
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչչպես են ընտրատեղամասերում իրականացվում ախտահանման աշխատանքներ:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայաստանում այս օրերին զբոսաշրջիկներ չկան, բայց նոր տեսակի կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասը մեկուսացված է Հայաստանի տարբեր հյուրանոցներում: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հյուրանոց-պետություն այս համագործակցությունը որակում է փոխշահավետ:
Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման օրերին Ֆրանսիայի Իսի Լե Մուլենո քաղաքում հայ երիտասարդները ձեռնոցներ ու դիմակներ են բաժանում կարիքավորներին ու հիվանդներին: Երիտասարդներն անցնում են հիվանդանոցներով՝ ընդունարանների աշխատողներին տալով տուփերով ձեռնոցներ և դիմակներ: Կարիքավորներին, դիմակներից և ձեռնոցներից բացի, տղաները նաև սնունդ են բաժանում:
«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Վրաստանը սահմանում է պարետային ժամ:
Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի:
Օրերս 168.am-ը գրել էր վերջին 10 օրվա ընթացքում կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման մասին: Մասնավորապես անդրադարձել էինք «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կոճապղպեղի գնին, որը նախկին 1600-1700 դրամի փոխարեն՝ վաճառվում է 3500 դրամով:
Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103.663 է, որից 776-ը՝ համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Տվյալները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրապարակեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ուսանողական վարձավճարների հետ կապված որոշ մտահոգությունների, որոնցով իրեն են դիմել տարբեր ուսանողներ:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից առավել տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Այս օրերին դժվար կլինի որևէ երկրում տեսնել զբոսաշրջիկների: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ևս զբոսաշրջիկներ այս օրերին չկան:
Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, ինչի արդյունքում նախատեսվում է ընտրել նոր քաղաքական վերնախավ․ Արցախը նոր ղեկավարություն է ընտրում։
Հայաստանը համաշխարհային շուկայում բենզինի գնի ցուցանիշով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը։
Հարգելի պրն. Ա. Հարությունյան,երկրում արտակարգ դրութան և դրա հետևանքով ստեղծված պայմաններից ելնելով, խնդրում ենք օրենքով նախատեսված կարգով լուծում տալ ուսանողության շրջանում ծագած հետևյալ խնդրին. համաձայն ԵՊՀ ռեկտորատի որոշման՝ ս.թ. ապրիլի 7-ից նախատեսվում է անցկացնել քննություններ՝ առցանց կարգով, որոնց մասնակցելու իրավունք է տրվելու միայն այն ուսանողներին, որոնց կողմից մինչև նշված ամսաթիվը կկատարվի ուսման վարձավճարի մարում:
Արթուր Վանեցյանը ինստագրամի իր էջում գրում է. «Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձևավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և նոր հեռանկարներ, բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։