
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում դարձյալ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ֆիքսելու հարցն է

ԱԺ-ն այսօր դարձյալ արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում ընգրկված են նույն հարցերը, ինչ առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ընդգրկված հարցերից առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերին է վերաբերում, որն այսօր չէր ընդունվել ԱԺ կողմից։
Նախարարն ասաց, որ նախագծի վերաբերյալ ամեն ինչ արդեն ներկայացվել է և ավելացնելու որևէ բան չունի։ Այսինքն՝ կառավարությունը ԱԺ-ին դարձյալ ներկայացրել է միևույն նախագիծը՝ առանց որևէ լրամշակման։