Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանեի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում:
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան. ուղիղ
Ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առայժմ հիմքեր չի տեսնում նախագահական ընտրությունների անցկացումը հետաձգելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին մեղադրեց իր խոսքերը մանիպուլյացնելու և խեղաթյուրելու մեջ:
Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 13:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ Անահիտ Սահակյանի հետ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված որոշումը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է.
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Զորկաեֆը իր ցավակցությունն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյան մահվան կապակցությամբ։
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ, եթե ընդդիմադիրները ոչինչ չեն անում, ապա ինչո՞ւ են մարդկանց հարկերի հաշվին աշխատավարձեր ստանում, նշեց.
Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
Որքանո՞վ են իրավաչափ իշխանությունների ձեռնարկած գործողությունները Արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր. Արա Ղազարյան. ՈՒՂԻՂ
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր դեպք: Դրանք արձանագրվել են 24 տարածաշրջանում:
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողները տեղափոխվել են Երևան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Հայաստան վերադարձան Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները:
«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ ոստիկաններն ու բուժաշխատողները չեն հասցնում, մեր կողմից հնչեց առաջարկ՝ դանդաղեցնելու այդ գործընթացը որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի։ Ըստ էության, ընդդիմությունն այսօր իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի»,- ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում աննախադեպ է տեղի ունենում, հետևաբար՝ դրա կանխարգելումը պահանջում է նույնչափ արագ գործողություններ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը քվեարկել է հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ԱԺ կողմից չընդունվեց։
ՀՀ ԱԳՆ-ն արտասահմանում կորոնավիրուսով վարակված միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին պաշտոնական տեղեկատվություն ունի։ Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակին։
Մարտի 31-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Մեր երկրում մի համաճարակ է, որ ոչ մի խոշոր պետություն էլ չեն կարողացել դրա բուժման ձևը գտնել, ընդամենը պետք է հետևողական քայլեր արվեն, որ կարողանանք խուսափել դրանից։ Էնքան էլ ուշքս չի գնում մեր առողջապահության նախարարի համար, բայց ԱՆ աշխատակիցները անում են ամեն ինչ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Երեկ՝ մարտի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու նպատակով հակառակորդն իրականացրել էր դիվեսիոն ներթափանցման փորձ, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի զինատեսակից կրակահերթ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 14-ամյա բնակիչը և ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում գտնվող 56 ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար. այս հարցով խնդրել են նաև Մայր Աթոռի օգնությունը:
«Որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու։ Արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու։ Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու։ Արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ»:
Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար:
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։