ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերն ու հաղորդագրությունները ֆիքսելու օրինագիծը
«Այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե՛ հեռախոսազանգերի, թե՛ հաղորդագրությունների բովանդակության մասին, ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն։ Երկրորդ՝ պետք է արձանագրենք, որ նախագիծն ամբողջությամբ հարցը չի լուծում և չկա որևէ գործիք, որը աշխարհում կլուծեր ընդհանրապես բոլոր հարցերը»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել: Միևնույն ժամանա, ըստ Մակունցի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ունի առաջարկներ կառավարությանը, որն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնի, մասնավորապես՝ տվյալների հետ կապված, նաև՝ վերահսկողական լրացուցիչ գործիքներ ներդնելու հետ կապված․ «Ուստի առաջին ընթերցմանը «Իմ քայլը» խմբակցությունը կողմ կքվեարկի, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելով առաջարկները, որոշում կկայացնի»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ․
«Այստեղ բավական շատ են անհստակություններն ու անորոշությունները, պետության միջամտության հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, ես դեմ եմ քվեարկելու այս նախագծին»։ Ձայների 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ որոշումն ընդունվեց։