Բաժիններ՝

Ինչո՞վ զբաղվել տանը կարանտինի ընթացքում

Ինչպե՞ս ծախսել ժամանակը  հետաքրքրությամբ և օգուտով, եթե ժամանակավորապես փակված եք չորս պատի մեջ:

1Կարդացեք հետաքրքիր գրքեր

Լուրջ խնդիրները հասկանալ, ավելի լավը դառնալ կամ ընկղմվել հերոսների արկածներում․ գրքերի հետ  ամեն ինչ հնարավոր է: Բացահայտեք նոր աշխարհներ և գաղափարներ:

2Դիտեք նոր ֆիլմեր

Անշուշտ, դուք ունեք ֆիլմերի ցանկ, որոնք վաղուց եք ցանկացել դիտել: Ընտրեք ձեր տրամադրությանը համապատասխանը և վայելեք: Եվ եթե պլանավորված ամեն ինչ արդեն դիտվել է, փնտրեք նոր հետաքրքիր ֆիլմեր: 168.am-ն առաջարկում է ընտրել ֆիլմեր 21-րդ տարի լավագույն կինոնկարներից։

3Դիտեք սիրելի սերիալները

Հնարավոր է, որ վերանայելիս դուք նկատեք նոր մանրամասներ կամ այլ կողմից դիտեք ծանոթ հերոսներին: Ամեն դեպքում, դա կփոխի ձեր տրամադրությունը:

Կարող եք ընտրել սերիալներ 168.am-ի առաջարկած շարքերից։

4Ինչ-որ օգտակար բան անել տանը

Օրինակ, կազմակերպեք ընդհանուր մաքրություն, ազատվեք կուտակված իրերից, փորձեք սեփական ձեռքերով զարդեր պատրաստել: Տունը կդառնա ավելի հարմարավետ, իսկ ձեզ համար ավելի հաճելի կլինի մնալ տանը:

5․ Խաղացեք համակարգչային խաղեր

Քանի դեռ իրական կյանքում ճանապարհորդությունն ու արկածախնդրությունը մատչելի չեն, ինչո՞ւ չգնալ մտացածին ճանապարհորդության: Մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ՝ որպես մրցարշավորդ, տիեզերական հետախույզ կամ չար ոգիների որսորդ:

6Ձեռք բերեք նոր հոբբիներ

Նկարչություն, լուսանկարչություն, բլոգերություն՝ շատ տարբերակներ կան: Նոր հմտություններ սովորելը կլրացնի ազատ ժամանակը և կհաղորդի դրական հույզեր:

168.amառաջարկում է 6 հոբբի անցյալից, որոնք նորից նորաձև կլինեն 2020 թվականին։

7Արեք այն, ինչ վաղուց էիք ուզում անել

Միգուցե մտածել եք գի՞րք գրել, սովորել երաժշտական գործի՞ք նվագել, կամ  կերակուր պատրաստելու նրբությունների՞ն տիրապետել: Կամ գուցե ցանկացել եք օտար լեզո՞ւ սովորել կամ տանը փոփոխություննե՞ր անել: Ժամանակն է հենց դրանով զբաղվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս